ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԾԽԱԽՈՏԻ ԵՎ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԾԽԱԽՈՏԻ ԵՎ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԾԽԱԽՈՏԻ ԵՎ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ

ԵՐԿՐՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԼՅՈՒԲԼՅԱՆԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ»

Հայաստանի առողջապահական համակարգի հզորացման հարցերը

Նորություններ

Դեկտեմբերի 13, 2019

Հանդիպում Հայաստանի դեղարտադրողների հետ

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանի դեղարտադրողների հետ:

Կողմերը քննարկել են դեղերի շրջանառության կարգավորման և դրանց հասանելիության ապահովման մի շարք խնդիրներ:

Անահիտ Ավանեսյանը դեղարտադրողներին տեղեկացրել է ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների մասին և առաջարկել ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա քննարկումներում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության, նաև ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի մասնագետները, որոնք ներկայացրել են դեղերի գրանցման և պատշաճ արտադրական գործունեության պահանջներին համապատասխանության գնահատման ազգային և Եվրասիական տնտեսական միության ընթացակարգերի առանձնահատկությունները:

Դեղարտադրողների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի ընտրված ձևաչափից՝ ակնկալելով կայուն շարունակական համագործակցություն:

Ավելին

Դեկտեմբերի 13, 2019

Դրամաշնորհային պայմանագիր է կնքվել

Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է «Համայնքային ուռուցքային վերարտադրողական և հոգեկան առողջության բարելավման շարժական կլինիկայի մեքենա ձեռք բերելու» դրամաշնորհային պայմանագրի կնքման արարողությունը` Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի և «Մեփլ Լիֆս» բժշկական կլինիկայի տնօրեն Յուրի Ավագյանի միջև:

Ծրագրի նպատակն է բժշկական օգնություն ցուցաբերել Հայաստանի 21 գյուղական համայնքներում, մասնավորապես` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում` շարժական կլինիկայի մեքենայի միջոցով: Բժշկական թիմը կրթական և մեթոդական օգնություն է տրամադրելու ամբուլատորիաների առաջնային բուժօգնության բժշկական անձնակազմին և համայնքային առողջության կամավորներին՝ այդպիսով բարձրացնելով բժշկական անձնակազմի կարողությունները նպատակային կլինիկաներում: Արդյունքում` 7700 անձ ուղղակիորեն կօգտվի ծրագրից:

Անհրաժեշտության դեպքում` պացիենտները կհրավիրվեն Երևանի «Մեփլ Լիֆս» կլինիկա հոգեբույժների հետ խորհրդատվություն ստանալու համար:

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Ճապոնիայի դեսպանությունը երկար տարիներ շարունակ համագործակցել և աջակցել է նախարարությանը և շնորհավորել է «Մեփլ Լիֆս» բժշկական կլինիկային դրամաշնորհային պայմանագրի կնքման առթիվ:

Ավելին

Դեկտեմբերի 12, 2019

Շարժական մեքենա` աչքի հետազոտման համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է SOAR բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրել են մի նոր ծրագիր` «SOAR աչքի շարժական կլինիկա», որի նպատակն է ակնաբուժական ծառայություններ մատուցել Հայաստանի խնամք իրականացնող հաստատությունների երեխաներին:

SOAR-ի փոխնախագահ Րաֆֆի Ջեհանյանը ներկայացրել է, որ այդ ծառայությունը մատուցվելու է շարժական մեքենայով, որը կշրջի Հայաստանի մարզերում և տեղում կիրականացնի երեխաների աչքի հետազոտում:

Շարժական մեքենան հագեցած է հետազոտությունների, ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ սարքերով: Ծրագիրն իրականացվելու է ակնաբանության գծով ԱՆ խորհրդատու, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ղեկավար Արտաշես Զիլֆյանի ղեկավարությամբ:

Արսեն Թորոսյանը նշել է, որ ծրագրի իրականացման համար պետք է սկզբնակետ որոշել, և առողջապահության նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ծրագրին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել SOAR բարեգործական հիմնադրամին շարունական աջակցություն ցուցաբերելու համար:

Ավելին

Դեկտեմբերի 12, 2019

Առողջապահության համընդհանուր հասանելիության միջազգային օրն է

2012 թվականից Միավորված ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 12-ը հռչակել է Առողջապահության համընդհանուր հասանելիության միջազգային օր` կոչ անելով բոլոր երկրներին նպաստել առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավմանը:

Այս առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել են, թե ինչ է համապարփակ առողջապահական ծածկույթը, խոսել Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից դրա կարևորության վերաբերյալ:

Համապարփակ առողջապահական ծածկույթին հասնելն առողջության համաշխարհային գերակայություն է, որը ներառված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ԱՀԿ-ի սահմանադրության և մշակութային, տնտեսական և սոցիալական իրավունքների միջազգային դաշնագրում: Այս փաստաթղթերը շեշտում են բոլոր մարդկանց համար առողջության հնարավոր ամենաբարձր մակարդակի ապահովման կարևորությունը: Համապարփակ առողջապահական ծածկույթը հնարավորություն կտա, որ յուրաքանչյուր անձ անկախ գտնվելու վայրից և ժամանակից օգտվի որակյալ առողջապահական ծառայություններից՝ առանց որևէ ֆինանսական դժվարությունների:

Աշխարհի բնակչության առնվազն կեսի համար տարրական առողջապահական ծառայությունները դեռևս մատչելի չեն։ Համաշխարհային առաջնորդները համաձայնել են, որ յուրաքանչյուր անձ պետք է կարողանա ստանալ մատչելի և որակյալ առողջապահական ծառայություններ:

«Հայաստանի առողջապահության նախարարությունը, համակարծիք լինելով առողջապահության համընդհանուր հասանելիության գաղափարին, քայլեր է ձեռնարկում, որպեսզի մեր երկրի բնակիչների համար բուժօգնությունը դառնա ավելի մատչելի և հասանելի»,- նշել է առողջապահութան նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի խոսքով. «Այս տարի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանի ընթացքում 12 միջազգաին գորածակալություններ մեկնարկեցին «Ավելի ուժեղ համագործակցություն, ավելի լավ առողջություն» համատեղ պլանը` առաջիկա 10 տարվա ընթացքում առավել արդյունավետ և համախմբված աջակցելու երկրներին` արագացնելու առաջընթացն առողջապահական Կայուն զարգացման նպատակներին հասնելու (SDG- ների) ուղղությամբ»:

«Հայաստանում առողջության համար սեփական գրպանից վճարումները ծայրահեղ բարձր են, իսկ պետական ​​ծախսերը ցածր՝ տարածաշրջանի այլ երկրների համեմատ: Առողջությանը պետք է առաջնահերթություն տրվի երկրում, պետք է ավելացվեն պետական ​​ծախսերը ՝ բնակչությանը ֆինանսապես պաշտպանելու և առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելու համար»,- ընդգծել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

Մինչև 2030 թվականն այս նպատակին հասնելու համար առողջապահության ոլորտում աշխատող կազմակերպությունները պետք է միավորեն իրենց ջանքերն ու ռեսուրսները՝ բոլոր երկրներում ավելի ուժեղ, որակյալ և մատչելի համակարգեր ստեղծելու համար։

Ավելին

Դեկտեմբերի 12, 2019

Հանդիպում եվրոպական կոմիտեի պատվիրակության հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակությանը:

Հյուրերը ներկայացրել են թարմացված տեղեկատվություն` ի լրումն կոմիտեի 2015 թվականի հերթական այցի արդյունքներով կազմված զեկույցի:

ԽԿԿ-ն պարբերաբար կազմակերպում է այցելություններ Եվրախորհրդի 47 երկրում` հետազոտելու և գնահատելու, թե ինչպե՞ս են վերաբերվում այն անձանց, որոնք զրկված են իրենց ազատությունից: Այցելած վայրերից են բանտերը, անչափահասների կալանավայրերը, ոստիկանության բաժանմունքները, հոգեբուժարանները, սոցիալական խնամքի տները և նմանատիպ այլ վայրեր:

Պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում հոգեկան առողջության կենտրոնների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու գնահատումը, որը ներառում է պացիենտների հարկադիր հիմունքներով բուժման պայմաններն ու իրավական երաշխիքները: Քննարկվել են Հայաստանում գործող հոգեկան առողջության կենտրոնների հագեցվածության, շենքային պայմանների, գերծանրաբեռնվածության, պացիենտի գաղտնիության պահպանման և այլ խնդիրներ:

Արսեն Թորոսյանը կարևորել է կատարված աշխատանքը և նշել է, որ արդեն քայլեր են ձեռնարկվում զեկույցում տեղ գտած խնդիրների լուծման և առհասարակ համակարգային բարեփոխումների ուղղությամբ:

Նախարարն ընդգծել է, որ չկա առողջություն առանց հոգեկան առողջության` հավելելով, որ առողջապահության նախարարության ենթակայությամբ չգործող կենտրոններն ունեն առավել ուշադրության կարիք` կանխելու բարձրացված հարցերի խորացումը:

Նախարարն առաջարկել է արդարադատության նախարարության և մարդու իրավուքների պաշտպանի հետ միասին համագործակցել բարեփոխման ուղղությամբ` մեծ քայլերով առաջ շարժվելու համար:

Ավելին

Հայտարարություններ

Հայտարարություն

Ծրագրի անվանումը՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում», 5222-ԱՄ

Առաջադրանքի անվանումը՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն»

Փաթեթի համարը (համաձայն գնումների պլանի)` CR4/CQS/B-C/047-19

Ավելին

Ավելին

Հայտարարություն

2019թ. դեկտեմբերի 19-ին Երևանում («Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն) տեղի կունենա Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) կողմից կազմակերպվող «Աղջիկների, կանանց և մայրերի առողջության հարցեր» թեմայով դասընթաց։ Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 53-13-42։

Ավելին

Հայտարարություն

2019թ. դեկտեմբերի 19-ին Երևանում («Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն) տեղի կունենա Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) կողմից կազմակերպվող «Աղջիկների, կանանց և մայրերի առողջության հարցեր» թեմայով դասընթաց։ Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 53-13-42։

Ավելին

Հայտարարություն

2020թ. հունվարի 30-ին և 31-ին (կրկնողաբար) Երևանում (Օստեոպորոզի կենտրոն) տեղի կունենա Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Նորություններ օստեոպորոզի կանխարգելման և բուժման վերաբերյալ» թեմայով սեմինար։ Սեմինարի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 2 տեսական կրեդիտ, իսկ դասընթացավարներին` ՇՄԶ 1 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 091-41-18-63։

Ավելին

Հայտարարություն

2019թ. դեկտեմբերի 24-ին Երևանում («Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն) տեղի կունենա «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Ընտանեկան բժշկության գիտական կոնֆերանս»։ Կոնֆերանսի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 091-435-960։

Ավելին

Տեսադարան

Դեկտեմբերի 08, 2019

«Համապարփակ առողջապահական ծածկույթ» թեմայով քննարկում

Ավելին

Դեկտեմբերի 07, 2019

ԱՆ ներկայացուցիչները բուժկենտրոններում

Ավելին

Դեկտեմբերի 02, 2019

Քննարկում` առողջապահական ապահովագրության հայեցակարգի շուրջ

Ավելին

Դեկտեմբերի 02, 2019

Ո՞րն է ծխել սկսելու դրդապատճառը

Ավելին

Դեկտեմբերի 01, 2019

ՀՀ բոլոր բնակիչներն առողջապահական ապահովագրություն կունենան

Ավելին

  • 055 123456

  • 055 123456

բաժանորդագրվել