Հայտարարություններ

  • Դեկտեմբերի 16, 2019

    Ծրագրի անվանումը՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում», 5222-ԱՄ

    Առաջադրանքի անվանումը՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն»

    Փաթեթի համարը (համաձայն գնումների պլանի)` CR4/CQS/B-C/047-19

    Ավելին

    Դեկտեմբերի 13, 2019

    2019թ. դեկտեմբերի 19-ին Երևանում («Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն) տեղի կունենա Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) կողմից կազմակերպվող «Աղջիկների, կանանց և մայրերի առողջության հարցեր» թեմայով դասընթաց։ Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 53-13-42։

  • Դեկտեմբերի 10, 2019

    2020թ. հունվարի 30-ին և 31-ին (կրկնողաբար) Երևանում (Օստեոպորոզի կենտրոն) տեղի կունենա Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Նորություններ օստեոպորոզի կանխարգելման և բուժման վերաբերյալ» թեմայով սեմինար։ Սեմինարի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 2 տեսական կրեդիտ, իսկ դասընթացավարներին` ՇՄԶ 1 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 091-41-18-63։

    Դեկտեմբերի 10, 2019

    2019թ. դեկտեմբերի 24-ին Երևանում («Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն) տեղի կունենա «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Ընտանեկան բժշկության գիտական կոնֆերանս»։ Կոնֆերանսի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 091-435-960։

  • Դեկտեմբերի 10, 2019

    2019թ. դեկտեմբերի 12-14-ը Երևանում («Իբիս Երևան» հյուրանոց) և Ծաղկաձորում («Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոց) տեղի կունենա Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի կողմից ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի հետ համատեղ կազմակերպվող «Ձմեռային սրացումներ» թեմայով կոնֆերանս։ Կոնֆերանսի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 12 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 098-205-802։

    Դեկտեմբերի 09, 2019

    2019թ. դեկտեմբերի 12-ին Երևանում (Ս.Գ. Լուսավորիչ պոլիկնինիկա) տեղի կունենա Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Հելիկոբակտեր-կախյալ հիվանդությունների վարման տակտիկան առաջնային օղակի բժշկի պրակտիկայում» թեմայով սեմինար։ Սեմինարի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 2 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 091-220-859։

  • Դեկտեմբերի 04, 2019

    2019 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 11:00-ին Առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ:

    Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը` «Բիաֆարմ» ՍՊԸ, «Արֆարմացիա դեղատուն» ՍՊԸ, «Ջի Էլ Գրուպ» ՍՊԸ, Ա/Ձ Լալա Ոսկանյան, Ա/Ձ Հրաչ Մարտիրոսյան, Ա/Ձ Կարեն Խաչատրյան, Ա/Ձ Արամ Բաղդասարյան, Ա/Ձ Լինդա Պետրոսյան, Ա/Ձ Քնարիկ Կիրակոսյան, Ա/Ձ Արտավազդ Մալաքյան, «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ, «Մեծ Մասրիկի ԱԱՊԿ» ՊՈԱԿ, «Կրասմեդ» ՍՊԸ, «ՕՆ կլինիք-Անի» ՍՊԸ, «Ջիմաքսի» ՍՊԸ, «Եվրոֆարմա» ՍՊԸ, «Այդինյան» ՍՊԸ, «Խաչումյան» ՍՊԸ, «Կոնտուրային պլաստիկա» ՍՊԸ, «Լիլիդենտիս» ՍՊԸ, Ա/Ձ Վաչե Քիշմիշյան, Ա/Ձ Գրիգոր Ավետիքյան, Ա/Ձ Խանաև Ղազարյան, Ա/Ձ Սուրեն Հարությունյան, Ա/Ձ Նելլի Հովհաննիսյան, Ա/Ձ Հայկ Հակոբյան, Ա/Ձ Նոննա Գաբրիելյան, Ա/Ձ Ավետիս Մելքոնյան, Ա/Ձ Նաիրի Թորոսյան, ինչպես նաև քննարկվելու է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ-ի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի գործունեության կասեցման կամ նախազգուշացում տալու հարցը:

    Դեկտեմբերի 02, 2019

    «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 446-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգի» պահանջներին համապատասխան` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև 2020 թվականի փետրվարի 1-ն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում։
    Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի պատճեն և գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն՝

    ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է՝ նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).

    բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).

    գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).

    դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները և մեկ լուսանկար (3X4 չափի)։

    Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում՝ տվյալ ժամկետով։

    Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր։

  • Նոյեմբերի 29, 2019

    Ավանդույթի համաձայն` այս տարի ևս ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ՁԻԱՀ-ի կենտրոնն իրականացնում է թեստավորմամբ ուղեկցվող հանրային միջոցառումներ Երևանում և մարզերում:

    Դեկտեմբերի 1-ին այդպիսի միջոցառումներ են պլանավորված Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Երևանում միջոցառումը կանցկացվի Հյուսիսային պողոտայում ժ.13:00-19:00-ը, որի ընթացքում ժ.16:00-ին լրատվամիջոցների համար կկազմակերպվի ճեպազրույց՝ ներկայացնելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում և ՀՀ-ում, ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման հնարավորությունները, ոլորտում երկրի ձեռքբերումները, իրականացվող աշխատանքները, ծրագրերն ու մարտահրավերները, պատասխանելու հարցերին:

    Կներկայացվեն նաև ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության գործընթացի կարևորությունը, շարժական կլինիկաների գործունեությունը:

    Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

    Նոյեմբերի 26, 2019

    2019 թվականի դեկտեմբերի 6-ից 2020 թվականի փետրվարի 8-ը (յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին) Երևանում («Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ) տեղի կունենա ««Ազգային բժշկական պալատ» մասնագիտական միություն» ՀԿ-ի կողմից «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կազմակերպվող «Հոսպիտալ մենեջմենթ» թեմայով դասընթաց։ Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 54 տեսական և 9 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 055 41 77 73։

  • Նոյեմբերի 21, 2019

    2019թ. նոյեմբերի 27-ին Երևանում (Մ. Հերացու անվան ԵՊԲՀ) տեղի կունենա «Հայ օգնության ֆոնդի բժշկական շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից «Ալերգոլոգիայի, կլինիկական իմունոլոգիայի և բժշկական գենետիկայի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվող «Ժառանգական անգիոայտուց. նոր հայացք հազվադեպ հանդիպող հիվանդությանը» թեմայով կոնֆերանս։ Կոնֆերանսի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 055-247-454։

    Նոյեմբերի 19, 2019

    2019 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15:00-ին Առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ:

    Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը` «ՊՈԴՈ ԿԼԻՆԻԿ» ՍՊԸ, «Լ.ԱՎ ԴԵՆՏ» ՍՊԸ, Ա/Ձ Թագուհի Բաբայան, Ա/Ձ Եղիա Խաչատրյան, Ա/Ձ Արթուր Թովմասյան, Ա/Ձ Ռուզաննա Մարտիրոսյան, Ա/Ձ Լենա Խաչիկյան, Ա/Ձ Հաբեթ Պետրոսյան, Ա/Ձ Ալլա Զաքարյան, «ԱՐՄԵՆԻԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ, «ԹԻՎ 8 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ, «ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԲԿ» ՍՊԸ, «ԳԱՅԱՆԵ» ԱԿ, «ՆԱՐԵԿ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ, «ՄԱՏԻԿՅԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ» ՍՊԸ, «ՄԱՍԻՍ ՀՈՍՊԻՍ» ՍՊԸ, «ԿՈՆՏՈՒՐԱՅԻՆ ՊԼԱՍՏԻԿԱ» ՍՊԸ, «ԴԵՆՏՈԼԱՅՖ» ՍՊԸ, «ԿԱՐԲԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀՈԱԿ, «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ ՊԵՏԱԿԱՆ» ՓԲԸ, «ՕՆ ԿԼԻՆԻՔ-ԱՆԻ» ՍՊԸ, «ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱՊԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀԿ), «ԱԼՖԱ-ԲԵՏՏԱ» ԲԺՇԿԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ, «ԻՋԵՎԱՆԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ, «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼ» ՀԻՄՆԱՐԿ (ՀՄ), Ա/Ձ Հարություն Գուլյան, Ա/Ձ Գարիկ Կարապետյան, Ա/Ձ Ավետիս Մելքոնյան, Ա/Ձ Էդգար Կարապետյան, Ա/Ձ Արիս Սաֆարյան, Ա/Ձ Տաթևիկ Գալստյան:

    ԱՆ Լիցենզավորման հանձնաժողով

  • Նոյեմբերի 19, 2019

    2019թ. նոյեմբերի 23-ին և 24-ին Ծաղկաձորում («Ալպինա» հանգստյան տուն) տեղի կունենա Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Ցավի կառավարում ժամանակակից բժշկության մեջ» թեմայով գիտաժողով։ Գիտաժողովի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 6 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 093-51З-391։

    Նոյեմբերի 19, 2019

    2019թ. նոյեմբերի 26-ին Երևանում («Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն) տեղի կունենա Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Նորություններ 2019թ․ միջազգային գաստրոէնտերոլոգիական համաժողովներից» թեմայով գիտաժողով: Գիտաժողովի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 091-220-859։

  • Նոյեմբերի 19, 2019

    2019թ. դեկտեմբերի 7-ին Երևանում («Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն) տեղի կունենա Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Պտղի նեյրոսոնոգրաֆիա» թեմայով գիտագործնական կոնֆերանս։ Կոնֆերանսի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 5 տեսական և 2 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 055-52-74-74։

    Նոյեմբերի 19, 2019

    2019թ. նոյեմբերի 23-ին և 30-ին Երևանում («Մուրացան» համալսարանական հիվանդանոց) տեղի կունենա «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի կողմից Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվող «Ի՞նչ է տիպ 1 շաքարային դիաբետը և առաջին բուժօգնություն շաքարային դիաբետ ունեցող երեխաներին» թեմայով դասընթաց։ Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, դասընթացի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 1 տեսական և 1 գործնական կրեդիտ, դասընթացավարներին` ՇՄԶ 1 տեսական և 1 գործնական կրեդիտ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 093-101-222։

  • Նոյեմբերի 15, 2019

    Առողջապահության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետի (ծածկագիր՝ 11-33.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

    Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ համապատասխան մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:

    Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետի (ծածկագիրը` 11-33.2-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում:

    Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետի (ծածկագիր՝ 11-33.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Առողջապահության նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

    1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
    2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
    3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
    4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
    5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
    6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

    Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2019 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 27-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

    Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):

    Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2019 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):

    Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

    Հիմնական աշխատավարձը երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ (310858) դրամ է:

    Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

    Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

    • Սահմանադրություն. հոդվածներ՝ 6, 25, 78-79, 85, 93 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

    • «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենք. հոդվածներ՝ 9, 10, 15, 14, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120799


    • «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենք. հոդվածներ` 11, 19,4, 21-24, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120781

    • «Դեղերի մասին» օրենք. հոդվածներ` 3, 16, 21, 25, 28
    հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120774

    • «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենք. հոդվածներ` 2, 6, 11, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120802

    • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
    հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

    • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

    Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/

    հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

    • «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
    հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

    • «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
    հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

    • «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

    Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Առողջապահության նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3, հեռախոսահամար՝ 060-80-80-03 (1502), էլեկտրոնային փոստի հասցե՝ h_sargsyan@moh.am):

    Նոյեմբերի 13, 2019

    2019թ. դեկտեմբերի 19-ին Երևանում («Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն) տեղի կունենա Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) կողմից կազմակերպվող «Աղջիկների, կանանց և մայրերի առողջության հարցեր» թեմայով դասընթաց։ Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 53-13-42։

  • Նոյեմբերի 13, 2019

    2019թ. նոյեմբերի 11-16-ը Կապանում (Կապանի ԲԿ-ում) և դեկտեմբերի 2-7-ը Գորիսում (Գորիսի թիվ 3 դպրոց) տեղի կունենա ««Ազգային բժշկական պալատ» ՄՄ» ՀԿ կողմից կազմակերպվող «Քույրական գործընթացն անհետաձգելի իրավիճակներում» թեմայով գիտագործնական սեմինար։ Սեմինարի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 13 տեսական և 29 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 043-007-107։

    Նոյեմբերի 12, 2019

    2019թ. նոյեմբերի 23-24-ը գ․ Դեբետում («Սմարթ» կենտրոն) տեղի կունենա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Մանկաբուժությունը ընտանեկան բժշկության պրակտիկայում» թեմայով գիտագործնական դասընթաց։ Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակից ավագ բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 6 տեսական և 6 գործնական կրեդիտ, մասնակից միջին բուժաշխատողներին` ՇՄԶ 5 տեսական և 5 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 093-57-42-29:

  • Նոյեմբերի 12, 2019

    2019թ. նոյեմբերի 23-ին Երևանում (ԵՊԲՀ նիստերի դահլիճ) տեղի կունենա Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի (ՀՍԱ) կողմից Մ. Հերացու անվան ԵՊԲՀ–ի և Բժշկության մեջ և ստոմատոլոգիայում միոֆունկցիոնալ թերապիայի միջազգային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվող «Անոմալիաների նվազագույն ինվազիվ բուժումը կաթնային և խառը կծվածքի փուլերում։ Ժամանակակից մոտեցում» թեմայով վարպետաց դաս: Վարպետաց դասի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 6 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 093-37-57-89։

    Նոյեմբերի 12, 2019

    2019թ. նոյեմբերի 22-ին Երևանում (ԵՊԲՀ նիստերի դահլիճ) տեղի կունենա Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից Մ. Հերացու անվան ԵՊԲՀ–ի և Բժշկության մեջ և ստոմատոլոգիայում միոֆունկցիոնալ թերապիայի միջազգային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվող «Անոմալիաների նվազագույն ինվազիվ բուժումը կաթնային և խառը կծվածքի փուլերում։ Ժամանակակից մոտեցում» թեմայով կոնֆերանս: Կոնֆերանսի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 093-37-57-89։

  • Նոյեմբերի 12, 2019

    2019թ. դեկտեմբերի 2-6-ը, 9-13-ը, 16-20-ը և 23-27-ը (կրկնողաբար) Երևանում (ՀՀ ԱՆ «ՀՎԿ Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Ռեֆերենս լաբորատոր մասնաճյուղի Ռեսուրս ուսումնական կենտրոն) տեղի կունենա ՀՀ ԱՆ «ՀՎԿ Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող «Հողային հելմինթոզների լաբորատոր ախտորոշում» թեմայով դասընթաց։ Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 17 տեսական և 10 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 096-991-977։

    Նոյեմբերի 06, 2019

    2020 թվականի հունվարի 17-18-ը, մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Սուր և քրոնիկ սրտային անբավարարություն՝ ժամանակակից ախտորոշման և բուժման մոտեցումներ» թեմայով գիտագործնական սեմինար։ Սեմինարի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 7 տեսական և 1 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 091-415-123։

  • Նոյեմբերի 04, 2019

    2019թ. նոյեմբերի 10-ին Երևանում («ԴաբլԹրի Բայ Հիլթոն Երևան Սիթի Սենթր» հյուրանոց) տեղի կունենա Հայ ստոմատոլոգների միության կողմից կազմակերպվող «Նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը ժամանակակից ստոմատոլոգիական պրակտիկայում» թեմայով սեմինար։ Սեմինարի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 5 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 099-52-14-42։

    Նոյեմբերի 04, 2019

    2019թ. դեկտեմբեր - 2020թ․ սեպտեմբեր ժամանակահատվածում (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի կունենա Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակակից մարտավարությունը» թեմայով գիտագործնական սեմինար։ Գիտագործնական սեմինարի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 7 տեսական և 1 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 091-415-123։

  • Նոյեմբերի 04, 2019

    2019թ. նոյեմբերի 9-ին Երևանում («Մեգերյան Կարպետ» ԲԲԸ) տեղի կունենա Հայկական ուրոլոգիական ասոցացիայի կողմից կազմակերպվող «Արդիական հարցերն ուրոլոգիայում» թեմայով սեմինար։ Սեմինարի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 055-220-888։

    Նոյեմբերի 01, 2019

    2019թ. նոյեմբեր - 2020թ․ հուլիս ժամանակահատվածում (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Զարկերակային հիպերտենզիայի ախտորոշման, դասակարգման և բուժման ժամանակակից հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար։ Գիտագործնական սեմինարի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, սեմինարի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 7 տեսական և 1 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 091-415-123։

  • Նոյեմբերի 01, 2019

    2019թ. նոյեմբերի 7-ին Դիլիջանում (Դիլիջանի ԲԿ) և Իջևանում (Իջևանի ԲԿ), նոյեմբերի 8-ին Նոյեմբերյանում (Նոյեմբերյանի ԲԿ) և Բերդում (Բերդի ԲԿ) տեղի կունենա Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի կողմից ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի հետ համատեղ կազմակերպվող «Արտագնա ուսուցում դասախոսությունների և պացիենտների ուսուցողական ընդունելության ձևով. Տավուշի մարզ» թեմայով սեմինար։ Սեմինարի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար` 098-205-802։

    Նոյեմբերի 01, 2019

    2019 թվականի նոյեմբերի 12-ին ժամը 15:00-ին Առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ:

    Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը` «Էյ-Էլ» ՍՊԸ, «ԱՅԲՈԼԻՏ ՖԱՐՄԱՍԻ» ՍՊԸ, Ա/Ձ Սևակ Սարգսյան, Ա/Ձ Կարեն Խաչատրյան, Ա/Ձ Վարդան Ղազարյան, Ա/Ձ Համլետ Թոսունյան, Ա/Ձ Լալա Ոսկանյան, Ա/Ձ Համլետ Ֆահրադյան, Ա/Ձ Մարինե Հակոբյան, «ՊՈԴՈ ԿԼԻՆԻԿ» ՍՊԸ, «ԼԻԼԻԴԵՆՏԻՍ» ՍՊԸ, «ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» ԲՀԿ, «ՍԱՆԱՍԱՐՅԱՆ Գ.Ա.Հ.» ՍՊԸ, «ԴԵԼՖԻՆ ԲԵՅԲԻ ՍՊԱ» ՍՊԸ, «ՌԵԼԱՔՍ» ՍՊԸ, «ԿԱՐԴԻՈՄԵԴ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ, «ԴԻԱԼԱԲ» ՍՊԸ, Ա/Ձ Ռուդոլֆ Դավոյան, Ա/Ձ Արման Հովհաննիսյան, Ա/Ձ Լեռնիկ Մելքոնյան, Ա/Ձ Կարինե Սիրեկանյան, Ա/Ձ Նաիրա Հարությունյան, Ա/Ձ Արտաշես Հովսեփյան:

  • Մայիսի 11, 2019

    2020թ. փետրվարի 14-15-ը, հունիսի 19-20-ը և նոյեմբերի 13-14-ը (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումների ժամանակակից ախտորոշման, դասակարգման և բուժման հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար։ Սեմինարի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 7 տեսական և 1 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

    Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 091-415-123։

  • 055 123456

  • 055 123456

բաժանորդագրվել