Նորություններ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը` Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

Հունիսի 21, 2019

Հարգելի բուժաշխատողներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է, ինչը հսկայական աշխատանք և նվիրում, բարձր պատասխանատվություն, հոգատարություն և հզոր ուժ է պահանջում:

Կյանքեր փրկելը հնարավոր է դառնում միայն քրտնաջան և անձնվեր աշխատանքի շնորհիվ, ինչի համար հաճախ լուռ, բայց գրեթե միշտ շնորհակալ են լինում:

Առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է, և ձեր շնորհիվ է, որ կարողանում ենք պահպանել այն:

Ձեզ մաղթում եմ երկար, առողջ և բարեկեցիկ կյանք:

Շարունակե՛ք փրկել կյանքեր:

Առողջապահության նախարար

Արսեն Թորոսյան

  • 055 123456

  • 055 123456

բաժանորդագրվել